Նշվել է Լուսնի վրա ռուս տիեզերագնացների վայրէջքի ժամկետը

14:56 • 27.10.15

Ռուս տիեզերագնացները Լուսին կմեկնեն և վայրէջք կկատարեն դրա վրա 2029 թվականին։

 

Այդ մասին տիեզերական տեխնոլոգիաներին նվիրված համաժողովի ժամանակ պատմել է «Էներգիա» հրթիռա-տիեզերական կորպորացիայի ղեկավար Վլադիմիր Սոլնցևը, գրում է РИА Новости-ն։

 

«2029 թվականին թռիչք կիրականացվի դեպի Լուսին»,- ասել է ձեռնարկության ղեկավարը։

 

Նա հավելել է, որ 2021 թվականին նախատեսվում է նոր լուսնային նավով թռիչքների մեկնարկը։ 2025 թվականին նախատեսված է ավտոմատ անօդաչու թռիչք դեպի Լուսին և համապատասխան տեխնոլոգիաների մշակումը։

 

Նախկինում հաղորդվում էր, որ Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքը հնարավոր է ոչ ավելի վաղ, քան 2033-2034 թվականներին, իսկ համապատասխան համալիրի փորձարկումը նախատեսվում էր սկսել 2029-2030 թվականներին։

 

Նշվել է Լուսնի վրա ռուս տիեզերագնացների վայրէջքի ժամկետը