Մինչև 2017-ը Եվրամիության երկրներում կհրաժարվեն ռոումինգից
Եվրոպական խորհրդարանը քվեարկել է այն բանի օգտին, որպեսզի ԵՄ-ի տարածքում վերջնականապես հրաժարվեն ռոումինգից:
Techradar-ի փոխանցմամբ` դա նախատեսվում է անել մինչև 2017 թ-ի հունիսը: Այդ ժամանակից սկսած ԵՄ-ի տարբեր երկրներ գնացող եվրոպացիները բջջայինի ծառայություններից օգտվելու համար կվճարեն այն գինը, ինչ իրենց երկրներում, իսկ ավելի քիչ` 2016-ի ապրիլից հետո:
Նոր փոփոխություններով ԵՄ-ի տարածքում արվող զանգերի 1 րոպեն կարժենա €0,05, 1 SMS-ը` €0,02, բջջային ինտերնետի 1 մեգաբայթը` €0,05:









