«Օդնոկլասնիկի» սոցցանցը խափանվել է ամբողջ աշխարհում

20:22 • 27.10.15

«Գազետա»-ն հայտնում է, որ ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը գլոբալ խափանում է ունեցել:

Այդպես՝ այսօր ցերեկը կես ժամ կայքը չի գործել Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Էստոնիայում, Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում:

Նշվում է, որ չնայած հետագայում մուտքը սոցցանց կարգավորվել է, սակայն լրահոսը շարունակել է անմատչելի մնալ:

 

«Օդնոկլասնիկի» սոցցանցը խափանվել է ամբողջ աշխարհում