Յակուտիայում հայտնաբերել են առյուծների մնացորդներ, որոնք վերացել են մամոնտների հետ միասին

09:47 • 27.10.15

Յակուտիայում հայտնաբերել են քարանձավային առյուծի 2 ձագերի մնացորդներ, որոնց տարիքը գնահատվում է մոտ 10.000 տարեկան:

 

Մնացորդները հրաշալի են պահպանվել հավերժ սառնամանիքի պայմաններում, պահպանվել են մորթին, ատամները և բոլոր ներքին օրգանները, գրում է Вести-ն:

 

Հայտնագործության կապակցությամբ գիտնականները մտադիր են մեծ գիտաժողով անցկացնել, ուր կժամանեն հնէաբաններ այլ երկրներից: Գիտաժողովը կանցկացվի նոյեմբերի 17-ին, որտեղ էլ սենսացիոն հայտարարություններ կարվեն:

 

«Մենք դեռևս չենք հնչեցնի բոլոր մանրամասները: Մտադիր ենք անցկացնել մեծ գիտաժողով արտասահմանցի գիտնականների մասնակցությամբ, որտեղ կհնչեն բոլոր մանրամասները, որոնք կապված են գտածոյի հետ»,- նշել է հանրապետության գիտությունների ակադեմիայի մամոնտների ուսումնասիրության բաժնի ղեկավար Ալբերտ Պրոտոպոպովը:

Յակուտիայում հայտնաբերել են առյուծների մնացորդներ, որոնք վերացել են մամոնտների հետ միասին