Apple-ը մի եռամսյակում 11,1 մլրդ դոլար է վաստակել

09:29 • 28.10.15

iPhone սմարթֆոնների վաճառքները թույլ են տվել ամերիկյան Apple ընկերությանը լրջորեն ավելացնել եռամսյակային շահույթը, որը, համաձայն ընկերության ֆինանսական հաշվետվության, ավելացել է 31%-ով։ Այժմ այն կազմում է 11.1 մլրդ դոլար, գրում է Корреспондент-ը` AFP-ին հղումով։

 

Հաղորդվում է, որ ընկերությունը վաճառքի է հանել ռեկորդային թվով սմարթֆոններ` 48 մլն նմուշ:

 

Apple ընկերությունն ընթացիկ տարին բնութագրել է որպես ամենահաջողակն ընկերության ողջ պատմության ընթացքում:

 

Համաձայն ընկերության հաղորդագրության` 2015 ֆինանսական տարում Apple-ի եկամուտն աճել է 28%-ով և հասել գրեթե 234 մլրդ դոլարի, գրում է BBC-ն։

 

«Այդ հաջողությունը հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ մենք հակված ենք ստեղծել լավագույն և ամենաառաջատար արտադրանքներն աշխարհում, ինչը մեր թիմի հսկայական վարպետության վկայությունն է»,- ասել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը։

Apple-ը մի եռամսյակում 11,1 մլրդ դոլար է վաստակել