Գիտնականները այժմ կարողանում են հստակ կանխորոշել կանանց ծննդաբերության պահը

20:40 • 28.10.15

ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են` ինչպես կարելի է ճշգրտորեն կանխորոշել ծննդաբերության սկսվելու պահը կանանց մոտ:

 

«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, նման ազդանշան կարող են հանդիսանալ մերձպտղային հեղուկի կազմի փոփոխությունները` բջիջների մակարդակում: Այդ բարդ գործընթացում մոտալուտ ծննդաբերության «ավանդողը» ԴՆԹ-ի այն մասնիկներն են, որոնք պաշտպանում են մեր գենետիկ տվյալները, մինչև բջիջները կիսվում են: ԴՆԹ-ի այդ մասնիկները ավելի ու ավելի կարճ են դառնում բջիջների կիսվելու հետ և որքան ավելի կարճ են դրանք, այնքան ավելի մոտ է ծննդաբերությունը:

 

Ըստ լրատվամիջոցի` այս հայտնագործությունը թույլ կտա «վաղ ծանուցման մեթոդ» ստեղծել այն կանանց համար, ովքեր ենթակա են վաղաժամ ծննդաբերության ռիսկի:

 

Գիտնականները այժմ կարողանում են հստակ կանխորոշել կանանց ծննդաբերության պահը