Motorola-ն ներկայացրել է «չկոտրվող» էկրանով սմարթֆոն
Motorola ընկերությունը ներկայացրել է Droid Turbo 2 նոր սմարթֆոնը, որի էկրանը «չկոտրվող» է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հեռախոսի էկրանը զինված է ShatterShield տեխնոլոգիայով և ունի երկու շերտ՝ ներքին և արտաքին: Վերջինը պաշտպանիչ է և վնասվելու դեպքում կարող է փոխարինվել։
Մասնագետները կարծում են, որ նման էկրանը պոտենցիալ կարող է բեկումնային դառնալ։ Motorola-ի գնահատականներով՝ աշխարհում յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ բջջային հեռախոսի էկրան է կոտրվում, և սմարթֆոնների տերերի 63 տոկոսը հրաժարվում է վերանորոգումից՝ դրա բարձր արժեքի կամ դրա հետ կապված դժվարությունների պատճառով։
Հեռախոսը զինված է 2 գիգահերց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով, ինչպես նաև ունի 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսը նաև զինված է 21 մեգապիքսելանոց հիմնական ֆոտոխցիկով և 5-մեգապիքսելանոց ճակատային խցիկով։
Արտադրողը խոստանում է, որ մարտկոցը «խառը» օգտագործման ռեժիմում կապահովի մինչև 48 ժամ սարքի ավտոնոմ աշխատանք: Մոդելն աշխատելու է Android օպերացիոն ահմակարգով:
Վաճառքը կսկսվի հոկտեմբերի 29-ին: Սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ամերիկյան Verizon օպերատորից, 624 դոլարով, առանց պայմանագրի։









