Ռուս գիտնականները մակակներին կուղարկեն Մարս (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի մասնագետները պատրաստվում են հեռավոր Մարս մոլորակի «յուրացման» հարցում դիմել կենդանիների, մասնավորապես՝ ռեզուս մակակների օգնությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնագետների նպատակն է պրիմատներին ուղարկել դեպի «կարմիր մոլորակ», սակայն դրանց Երկիր վերադարձնելու հարցը դեռևս կասկածի տակ է։
Ռուս գիտնականներն արդեն ընտրել են 4 մակակի, որոնք ներկայում անցնում են մարզումների ակտիվ փուլը: Ըստ ամենայնի՝ այն կավարտվի 2017թ., ինչից հետո կենդանիները կուղարկվեն Մարս։












