Երիտասարդը «Կենտրոն» ՀԸ անունից գումարներ է շորթել , թե իբր լրագրողներին եվրոպական ուղևորությունների է տանելու, ու անհետացել. Վ. Սիմոնյան

14:23 • 29.10.15

 

Tert.am  կայքի լրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում դրամաշորթության վերաբերյալ գրառում է կատարել։
 

«Երիտասարդ մարդն ինձ համար արժեք է և կարող եմ նրան հասկանալ ու ներել անգամ` մարդասպանության պարագայում: Բայց ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ վերնագրով այս մեկին հաջողվեց հանել ինձ հունից. սա հանդես գալով ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության անունից տասնյակ անձանցից, այդ թվում և լրագրողներից, շորթում է գումարներ` ստելով, թե նրանց եվրոպական ուղևորությունների է տանելու և անհետանում: Էլի, ինչ-որ կերպ կհասկանայի, եթե մարդն ասեր, թե գլխին մի օյին է եկել կամ թեկուզ խաղամոլ, կամ թմրամոլ է: Բայց գետնի տակից հայտնվելուց հետո դեռ ինքն է մուննաթ գալիս ու սպառնում իմ անվտանգությանը և որ ամենավտանգավորն է` թակարդը լարած` փնտրում նորանոր զոհերի.


1.Բոլորին կխնդրեի զգուշանալ և չդառնալ նրա հերթական զոհը,


2. Տասնյակ մարդկանց անունից դիմելով ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերությանը, անձամբ նրա հայտնի բաժնետիրոջը կխնդրեի բացատրություն տալ կատարվածի համար, մանավանդ որ այս պահին իր հաղորդացանցում է այն չարաբաստիկ հաղորդումը, որի անունը շահարկելով` սույնն իրականացնում է իր խարդախությունները,


3.Իրավապահներին կխնդրեի այս գրառումն ընդունել որպես հաղորդում դրամաշորթության մասին»:

Երիտասարդը «Կենտրոն» ՀԸ անունից գումարներ է շորթել , թե իբր լրագրողներին եվրոպական ուղևորությունների է տանելու, ու անհետացել. Վ. Սիմոնյան