Amazon ընկերությունը հագուստի սեփական հավաքածուն կթողարկի
Մոտ ապագայում Amazon ընկերությունը կսկսի իր սեփական հագուստի հավաքածուն վաճառել, գրում է vestifinance.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների համաձայն` նման քայլն ուղղված է լրացնելու հագուստի տեսականու պակասը, որը ներկայացված է Amazon էլեկտրոնային խանութում:
Նոր բիզնես- ուղղության թողարկման գաղափարը հնչեցրել է ընկերության փոխնախագահ Ջեֆ Յուրչիսինը WWD Apparel & Retail CEO Summit 2015 միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով` ընկերությունը որոշել է հագուստի սեփական հավաքածուն առաջարկել օգտատերերին, քանի որ ոչ բոլոր բրենդներն են համագործակցում ընկերության հետ այս կամ այն պատճառներով:
«Մենք Amazon-ում հրաշալի գիտենք, որ մեր օգտատերերը շատ են սիրում բրենդներ, որոնք էլ բերում են մեզ մեծ եկամուտ: Սակայն որոշ ապրանքանիշներ այս կամ այն պատճառներով չեն ցանկանում համագործակցել Amazon-ի հետ: Տեսականիում ստեղծվում են բացեր, սակայն մեր հաճախորդները ցանկանում են Amazon-ում տեսնել բոլոր ապրանքները»,- նշել է Յուրչիսինը։










