Պարագվայում «այծերի վամպիրի» են գտել, որը համարվում էր ուղղակի լեգենդ (տեսանյութ)
Պարագվայի բնակիչները չուպակաբրայի դի են հայտնաբերել, հայտնում է Russia Today-ը:
Այլ կերպ այս գազանին անվանում են նաև «այծի վամպիր»` նկատի ունենալով, որ նա սպանում է այծերի ու այլ կենդանիների, խմում նրանց արյունը, սակայն այս արարածի՝ միֆական գիշատչի գոյությունը ավելի շատ լեգենդ էր համարվում, քան իրականություն:
Այժմ համացանցում հայտնվել է տեսագրություն, որում երևում է չուպակաբրա հիշեցնող անհայտ արարածը Կարմեն դել Պարանա գետում:
Ժամանած փրկարարները, սակայն, կարծիք են հայտնել, որ սա կարող է նախկինում անհայտ կապիկի տեսակ լինել:
Չուպակաբրայի մասին առաջին անգամ սկսեցին խոսել 1950-ին, երբ Պուերտո Ռիկոյում մի քանի սատկած այծ էին հայտնաբերել, որոնց արյունը խմված էր: Այս կենդանուն տեսնելու մասին պնդումներ էին եղել նաև այլ երկրներում:









