Google-ը 300 ստրատոստատ է բաց թողնում համացանցի բաշխման նպատակով
Google կորպորացիան ստրատոսֆերա՝ վերնոլորտ է ուղարկում հելիումով լցված մոտ 300 փուչիկ, որոնց օգնությամբ բարձր արագությամբ ինտերնետային կապ կապահովվի երկրագնդի հեռավոր և դժվարհասանելի շրջանների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ընկերությունը կարծում է, որ արդեն հաջորդ տարի կկարողանա ստրատոստատներից համաշխարհային ցանց ստեղծել, ինչը թույլ կտա ողջ աշխարհով մեկ անդադար տվյալների փոխանցում և մշակում իրականացնել:
Առաջին հերթին Google-ը ցանկանում է ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում համացանցի բաշխումը. ավելի քան 250 միլիոն բնակչություն ունեցող այդ երկրում համաշխարհային սարդոստայնին հասանելիություն ունի ընդամենը 42 միլիոն օգտատեր։
Ավելի ուշ, ինչպես սպասվում է, կհաջորդեն սարքավորման փորձարկումներն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի տարածքում։










