Nintendo-ն հայտարարել է առաջին բջջային հավելվածի ստեղծման մասին

15:06 • 29.10.15

Ճապոնական Nintendo ընկերությունը հայտարարել է Miitomo բջջային հավելվածի ստեղծման մասին, որը կդառնա ընկերության առաջին արտադրանքը՝ նախատեսված սմարթֆոնների և պլանշետների համար, հաղորդում է lenta.ru-ն։

 

Կոնցեպտի համաձայն՝ Miitomo-ն խաղ չէ։ «Դա շփվելու համար հավելված է, որտեղ օգտատերերը կկարողանան նաև ստեղծել սեփական բովանդակությունը»,- բացատրել է Ռուսաստանում Nintendo-ի փիար-մենեջեր Կոնստանտին Գովորունը:

 

Օգտատերերին ծրագրում կներկայացնեն Mii ավատարները:

 

Miitomo-ն կթողարկվի 2016 թվականի մարտին, և ոչ մինչ 2015 թվականի ավարտը, ինչպես նախատեսվում էր սկզբում։

 

Նորույթը հինգ հավելվածներից մեկն է, որոնք Nintendo-ն պատրաստվում է թողարկել DeNA ընկերության հետ գործընկերությամբ մինչև 2017 թվականի ավարտը։ Miitomo-ն կտարածվի free to play մոդելով: Մնացած չորս արտադրանքները կտարածվեն ավանդական ձևով. մեկ անգամ վճարելով՝ օգտատերերը ստանում են ամբողջական անժամկետ հասանելիություն ապրանքին և կարող են օգտվել դրանում առաջարկվող բոլոր հնարավորություններից։

Nintendo-ն հայտարարել է առաջին բջջային հավելվածի ստեղծման մասին