Ավելորդ քաշ ունեցող երեխաների ուղեղը ավելի վատ է աշխատում. հետազոտություն

01:25 • 29.10.15

Գիտնականները պարզել են, որ երեխայի քաշն անմիջական ազդեցություն ունի նրա մտավոր ունակությունների վրա:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ, Pediatric Exercise Science գիտական հանդեսում տպագրված զեկույցի համաձայն, մասնավորապես ավելորդ քաշից տառապող երեխաների ուղեղն ավելի վատ է աշխատում. նրանք պլանավորման ու կենտրոնացման խնդիրներ են ունենում:

 

Պարզվել է նաև, որ սպորտով զբաղվելը երեխաների դեպքում ևս բարելավում է ուղեղի աշխատանքը:


Հետազոտությանը մասնակցել է 7 - 11 տ նորմալ քաշով 45 երեխա, ինչպես նաև` ավելորդ քաշ ունեցող 45 երեխա: Նրանք մտավոր ունակությունների ստուգման տարբեր թեստեր են անցել:

 

Ավելորդ քաշ ունեցող երեխաների ուղեղը ավելի վատ է աշխատում. հետազոտություն