ԱՄՆ-ում պառկած աշխատելու հարմարանք են ստեղծել (տեսանյութ)
ԱՄՆ-ում Altworks ստարտափը ստեղծել է աշխարհում առաջին «պառկովի աշխատատեղը»` Altworks Station-ի տեսքով:
Mashable ռեսուրսը հայտնում է, որ Altworks Station-ը ամբողջովին սարքավորված համակարգ է, որն իր տիրոջը թույլ է տալիս աշխատել ցանկացած դիրքով, այդ թվում` ամբողջությամբ պառկած` լիակատար հարմարավետության պայմաններում:
Սարքը, սակայն, խորհուրդ է տրվում օգտագործել աշխատանքային օրվա երկրորդ կեսին, քանի որ հարմարավետության զգացողության հետ նվազում է աշխատանքի արդյունավետությունը:
Հարմարանքը մատչելի կլինի 5900 ԱՄՆ դոլարով:









