Moschino բրենդը կանանց համար «տիկնիկային զգեստներ» է ստեղծել (լուսանկարներ)
Իտալական Moschino ընկերությունը խաղալիքներ արտադրող ամերիկյան Mattel ընկերության հետ համատեղ Բարբի տիկնիկի համար սեփական դիզայնն է մշակել։ Դա նվիրված է հագուստի նոր հավաքածուի թողարկմանը, գրում է Lenta-ն:
Ընկերության կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը տիկնիկներին հագցրել է ցանցավոր վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ և կաշվե բաճկոններ, ինչպես նաև ստեղծել է զանազան աքսեսուարներ` ականջօղեր, շղթաներ և պայուսակներ:
Նույն իրերից, սակայն ավելի մեծ չափերի, ներառվել են Moschino-ի նոր հավաքածուում, որի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 9-ին։














