Ճապոնիայում գրիպը 1 օրում բուժող դեղամիջոց են ստեղծել

09:59 • 30.10.15

Ճապոնիայում գործող դեղագործական ընկերությունը մտադիր է 2018 թվականին թողարկել աշխարհում առաջին դեղամիջոցը, որը կարող է բուժել մարդուն գրիպից ընդամենը մեկ օրում, գրում է korrespondent.net-ը:

 

Նոր դեղամիջոցը, ի տարբերություն գոյություն ունեցող նմանատիպ դեղերի, կանխում է գրիպի վիրուսի տարածումը և ոչնչացնում այն: 

 

Դեղամիջոցն արդեն անցել է առաջին փորձարկումները Ճապոնիայում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերին, երբ գրիպի հիվանդությունների թիվը կտրուկ աճում է: 

 

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը դեղամիջոցի արդյունավետությունը և անվտանգությունը վերջնական հաստատելուց և դրա արտոնագրման համար անհրաժեշտ քայլերն ավարտելուց հետո համարում է, որ հնարավոր է՝  դեղորայքն արդեն վաճառքի հանվի 2018 թվականին։

Ճապոնիայում գրիպը 1 օրում բուժող դեղամիջոց են ստեղծել