Չինացիները ստեղծել են iPhone 6s-ի կրկնօրինակը, որն անհամեմատ ավելի էժան է (տեսանյութ)

17:04 • 30.10.15

Չինացի մասնագետները չափազանց արագ հասցրել են պատրաստել ու ներկայացնել նոր iPhone 6s-ի կրկնօրինակը՝ անհամեմատ ավելի էժան գնով:

 

Ինչպես տեղեկացնում gazeta.ru-ն, համապատասխան տեսանյութն արդեն հայտնվել է YouТube-ում:

 

Չինական կրկնօրինակն ունի նույն էկրանը, ինչպես նաև գունային բոլոր տարբերակները, այդ թվում՝ «վարդագույն ոսկին»:

 

Սակայն չնայած արտաքին նմանությանը՝ սարքը ծրագրային առումով էապես տարբերվում է iPhone-ի բնօրինակից։

 

Տեսանյութում ցուցադրվող տարբերակն ունի քառամիջուկ Spreadtrum SC7731 պրոցեսոր, (A9-ի փոխարեն), 512 Մբ օպերատիվ հիշողություն և ընդամենը 4 Գբ ներքին հիշողություն:

 

Ինչ վերաբերում է օպերացիոն համակարգին, ապա դրա ինտերֆեյսն ամբողջությամբ կրկնօրինակում է iOS-ին, սակայն սմարթֆոնն աշխատում է Android-ով։

 

Չինացիները ստեղծել են iPhone 6s-ի կրկնօրինակը, որն անհամեմատ ավելի էժան է (տեսանյութ)