Ինչպես վերացնել վնասվածքի հետևանքով ծնկի հատվածում հավաքված ջուրն ու ցավը
Ծնկի հետ կապված խնդիրները տարբեր են, որոնք կարգավորելու համար հաճախ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ լինում: Իհարկե, հաճախակի են նաև վնասվածքները, որոնց դեպքում ծունկն ուռչում է, և ջուր է հավաքվում ծնկի հատվածում:
Նման դեպքերում ծնկի ցավը վերացնելու համար Healthy life land-ը բուժիչ բաղադրատոմս է առաջարկել, որը բավականին հեշտ է պատրաստել և կիրառել:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ ձու վերցնել, ձվի դեղնուցին մի թեյի գդալ աղ ցանել և ստացված խառնուրդը դնել ծնկի վրա: Ապա կարելի է պոլիէթիլենային տոպրակ դնել վրան և ամրացնել վիրակապով:
Անհրաժեշտ է վիրակապը փոխել 2 ժամը մեկ: Օրական 5 անգամ կարելի է դնել:









