Բնական ցավազրկող միջոց, որն օգնում է ամրացնել ոսկրային համակարգը

23:12 • 01.11.15

Healthy life land-ը ոսկորների ամրացմանն ու երիտասարդացմանը նպաստող բնական դեղամիջոց է ներկայացրել:

Ցավազրկող միջոցի պատրաստման համար ընդամենը երեք բաղադրիչ է անհրաժեշտ, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուր դեղատանը:

Անհրաժեշտ է վերցնել 150 մլ սպիրտ, 50 մլ յոդի լուծույթ, 5 ասպիրինի դեղահաբ, խառնել սպիրտն ու յոդը, ապա լուծույթին ավելացնել ասպիրինի հատիկները: Խառնուրդը պետք է թողնել մութ վայրում 21 օրով, որից հետո այն պատրաստ է, և դրանով կարելի է մշակել ցավող հատվածը:

Ըստ աղբյուրի՝ այդ դեղամիջոցը շատ են կիրառել մեր նախնիները:  Այն օգնում է ոտքերի, մեջքի, հոդերի և հին վնասվածքից մնացած ցավի ժամանակ:

Խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել, եթե հիվանդը ալերգիա չունի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ: