Գիտնականները նշել են, թե տղամարդկանց և կանանց ուղեղներն ինչն են ավելի լավ անում

12:29 • 01.11.15

Լուսանկարը՝  Huffingtonpost-ի 
 

Գիտնականները համեմատել են «կանանց» և «տղամարդկանց» ուղեղներն ու նշել առաջինների առավելությունը երկրորդների նկատմամբ:


Իրենց ուսումնասիրության արդյունքները հեղինակներն ուղարկել են Manchester School Journal պարբերականին:


Գիտնականների խոսքով՝ «կանացի ուղեղները» (E-տիպի) ավելի կենտրոնացած է սոցիալական գործառույթի կատարման և շրջապատին էմոցիոնալ արձագանքելու վրա, իսկ «տղամարդկային ուղեղները» (S-տիպի) ավելի ունակ են վերլուծության և ցանկացած տեղեկատվություն համակարգելու:


Դա էլ հանգեցնում է նրան, որ S-տիպի ուղեղով մարդիկ մոտ 10 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան E- տիպի ուղեղ ունեցողները:


Առաջին տիպի մարդիկ ավելի լավ արդյունք են ցույց տալիս բանկային և ՏՏ ոլորտներում, իսկ  երկրորդները՝ սոցիալական ու կրթակական։

 

Գիտնականները նշել են, թե տղամարդկանց և կանանց ուղեղներն ինչն են ավելի լավ անում