Գերմանացին ծաղկամանի տակ գարեջրի սառնարան է սարքավորել (տեսանյութ)
Daily Mail-ը ներկայացրել է գերմանացի Փիթեր Գոթինգի գյուտը, որը անտարբեր չի թողնի հանգստյան օրերը տան բակում վայելել նախընտրողներին:
Այգում տեղադրված սովորական զարդարանք թվացող ծաղկամանն իրականում թաքնված սառնարան է` նախատեսված գարեջրի համար:
Սառնարանը բաղկացած է 3 առանձին հարկից, որոնցում կոկիկ տեղավորված են գարեջրի շշերը: Սառնարանը հեշտությամբ կարելի է հեռացնել տեսադաշտից հատուկ պատրաստված լծակի օգնությամբ:









