Հունաստանի ափերին մեր թվարկությունից առաջ խորտակված նավերի բեկորներ են հայտնաբերվել
Հնագետները Հունական Ֆուրնի կղզեխմբի շրջանում առնվազն 22 հնագույն նավի մնացորդներ են հայտնաբերել, տեղեկացնում The Independent-ը:
Գիտարշավի մասնակիցները կարծում են, որ այդ տարածաշրջանում ծովի հատակին կարող է 40 խորտակված նավ լինել: Գտածոների շարքում հիմնականում մ.թ.ա. 700-600 թթ.-ի նավերի բեկորներ են: Հայտնաբերվել են նաև 2500 տարվա հնության նավի մնացորդներ:
Ծովի հատակին մեծ թվով կավագործ իրեր են հայտնաբերվել: Գիտնականները նշում են, որ ամենայն հավանականությամբ, դրանք առևտրական նավեր են եղել: Ոչ մի ապացույց չի գտնվել, որը կհուշեր դրանց ռազմական լինելու մասին:









