Չինաստանը ներկայացրել է C919 ինքնաթիռը, որը կարող է դառնալ Boeing-ի և Airbus-ի մրցակիցը
Շանհայում ներկայացվել է C919 առաջին ինքնաթիռը, որի մշակումը տարվել է չինական կառավարության նախաձեռնությամբ, գրում է Газета-ն:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը կարող է լուրջ մրցակից դառնալ խոշոր ուղևորատար ինքնաթիռների շուկայում, ինչպիսիք են Boeing-ը և Airbus-ը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Commercial Aircraft Corporation of China (COMAC) ընկերության շնորհանդեսին ներկա են եղել Չինաստանի կառավարության մոտ 4.000 պաշտոնատար անձինք և այլ հյուրեր:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` իրենք արդեն նախապատվերներ են ստացել 21 գնորդներից ընդհանուր առմամբ 517 նմանատիպ ինքնաթիռների համար:










