ԵՄ-ն Թուրքիայի նոր կառավարության հետ համագործակցելու հույս է հայտնել

23:09 • 02.11.15

ԵՄ-ն մտադիր է համագործակցել Թուրքիայի  նոր իշխանությունների հետ: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«ԵՄ-ն կաշխատի Թուրքիայի ապագա կառավարության հետ, որպեսզի բարելավվի Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները և զարգացնի  մեր համագործակցությունը», - ասվում է Մոգերինիի հաղորդագրության մեջ:

Մոգերինիի խոսքով` Թուրքիայում նոյեմբերի մեկին կայացած ընտրություններն անցել են ընտրողների բարձր մասնակցությամբ:  Վերջինս հավելել է, որ այս առթիվ սպասում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության եզրակացություններին:

Հիշեցնենք, որ նախօրեին անցկացված  խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը` հավաքելով ընտրողների ձայների 49 տոկոսը: Խորհրդարանում տեղ են ստացել նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25.4 տոկոսով), Ազգային շարժման կուսակցությունը (11.9 տոկոսով) և Ազգերի ժողովրդավարության քրդամետ կուսակցությունը (10.7 տոկոսով):


 

ԵՄ-ն Թուրքիայի նոր կառավարության հետ համագործակցելու հույս է հայտնել