Արաբները 1000 ձիաուժ հզորությամբ մեքենա կներկայացնեն Դուբայի ավտոսրահում

22:54 • 02.11.15

Լիբանանյան W Motors ընկերությունը, որը ստեղծել է Lykan Hypersport առաջին արաբական սուպերքարը, նոր մոդել է պատրաստվում ներկայացնել:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` նորագույն մոդելը կստանա Fenyr SuperSport անվանումը և կներկայացվի նոյեմբերի 10-ին` Դուբայի միջազգային ավտոսրահում: Մեքենայի տեխնիկական բաղադրիչների համար պատասխանատու է գերմանական RUF թյունինգային ընկերությունը:

Սուպերքարի թափքը պատրաստվելու է ածխածնից, իսկ շարժիչը կկարողանա ավելի քան 1000 ձիաուժ հզորություն զարգացնել: Մեքենան կկշռի 1200 կգ: Այլ մանրամասներ ընկերությունը չի հաղորդում:

Սպասվում է, որ W Motors-ը տարեկան 25 օրինակ սուպերքար կպատրաստի, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կգերազանցի 1 մլն դոլարը։

Արաբները 1000 ձիաուժ հզորությամբ մեքենա կներկայացնեն Դուբայի ավտոսրահում