Նոր iPhone-ը հակահարվածային համակարգ կունենա. Forbes
Apple ընկերությունն արտոնագիր է ներկայացրել տեխնոլոգիայի համար, որը սարքի ընկնելու դեպքում կպաշտպանի էկրանը վնասվածքներից, հաղորդում է Forbes-ը:
«Էլեկտրոնային սարքի համար էկրանի ակտիվ պաշտպանություն» անվանումով արտոնագիրը ներկայացրել է Apple-ի ինժեներ-մեխանիկը։ Պաշտպանական համակարգի աշխատանքը կիրականացվի սենսորների միջոցով, որոնք կօգնեն հայտնաբերել, թե որ պահին է սարքն ընկնում, ինչից հետո էկրանի շուրջն առաջ կգա բամփերը, որը կկանխի էկրանի վնասումը: Բամփերը կարող է պատրաստվել, օրինակ, պլաստիկից կամ մետաղից։
Բացի այդ, պաշտպանական համակարգը կարող է աշխատել, եթե սարքի ընկնելու մասին տեղեկությունը ստացվի ֆոտոխցիկից։ Ներկայում Apple-ը պատրաստում է iPhone 6s-ը 7000 սերիայի ալյումինի և նոր ապակու օգտագործմամբ, որը նախորդ սերնդից ավելի ամուր է, սակայն դա, միևնույն է, չի փրկում սարքը վնասվածքներից։









