ՆԱՍԱ-ի մասնագետները սվաստիկա են «գտել» Ղազախստանի տափաստաններում (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ի մասնագետները գեոգլիֆներ են լուսանկարել Ղազախստանի տափաստաններում՝ հողի վրա արված երկրաչափական նախշեր, որոնց տարիքը, ինչպես ենթադրվում է, գերազանցում է ութ հազար տարին, գրում է lenta.ru-ն:
Լուսանկարներն արվել են արբանյակի օգնությամբ և ընդգրկել է Տորգայի գյուղական շրջանի մեծ մասը։
Գեոգլիֆների զբաղեցրած տարածքը կարելի է համեմատել մի քանի ֆուտբոլի դաշտի հետ։ Ամենախոշոր նախշերն իրենցից ներկայացնում են թեք խաչ և եռասայր սվաստիկա՝ շրջված ժամացույցի սլաքին հակառակ։
Հետազոտողները կարծում են, որ գեոգլիֆները նկարվել են հողի վրա օրվա ընթացքում Արևի շարժմանը հետևելու համար։ Նրանց կարծիքով՝ նախշերը կարող էին արած լինել այդ տարածքում 8-10 հազար տարի առաջ ապրած նեոլիթյան մշակույթի ներկայացուցիչները: Գիտնականները հուսով են, որ շուտով տեղանքը կկարողանան հետազոտել հնագետները:
Գեոգլիֆներն առաջին անգամ հայնաբերել են սիրողական հնագետները Google Earth ծառայության օգնությամբ դեռ 2007 թվականին: ՆԱՍԱ-ի մասնագետները հանձնարարել են Միջազգային տիեզերակայանում գտնվողներին այդ տեղանքի ավելի որակյալ լուսանկարներ ստանալ։












