Զբոսաշրջիկներին շնաձկներից այսուհետ կպաշտպանեն անօդաչուների օգնությամբ

22:29 • 02.11.15

Ավստրալիայում նոր եղանակ են մշակել մարդկանց վրա հարձակվող շնաձկների դեմ պայքարելու համար: Ջրային կենդանիներին կհետևեն անօդաչու թռչող սարքերի և հիդրոձայնային կայանների միջոցով:

Ինչպես տեղեկացնում է Discovery-ն` անօդաչուների և հիդրոձայնային կայանների փորձարկումները կսկսվեն դեկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի հայտնի լողափերում: Հենց այդ լողափերում է գրանցվել մարդկանց վրա շնաձկների հարձակման 13  դեպք, որոնցից մեկը` մահվան ելքով:

Նոր սերնդի անօդաչուների և հիդրոձայնային կայանների  գործարկումը կարժենա 11.5 մլն դոլար:

Նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան հետևել շնաձկների շարժումներին և որսալ գիշատիչներից ստացվող աղմուկները: Կենդանիների մոտենալու մասին տեղեկությունը կփոխանցվի  սմարթֆոնի հատուկ SharkSmart հավելվածի միջոցով իրական ժամանակում:

 

Զբոսաշրջիկներին շնաձկներից այսուհետ կպաշտպանեն անօդաչուների օգնությամբ