Վիրտուալ իրականության սարքերը լայն տարածում կստանան միայն հինգ տարի անց. HTC-ի տնօրեն

18:16 • 02.11.15

HTC ընկերության տնօրեն Ֆիլ Չենը Պեկինում հայտարարել է, որ վիրտուալ իրականությանը կպահանջվի երեքից մինչև հինգ տարի տարածում ստանալու համար, հաղորդում է korrespondent.net-ը:

Ընկերությունն աշխատում է խաղեր ստեղծող Valve ընկերության հետ Oculus Rift-ի նմանությամբ վիրտուալ իրականության ակնոց՝ HTC Vive ստեղծելու համար: Ենթադրվում է, որ մինչև 2015 թվականի վերջը HTC-ն սահմանափակ քանակությամբ սարքեր կթողարկի, սակայն ընկերությունը հույս ունի սարքերը վաճառել նաև ողջ աշխարհում և արդեն դիստրիբյուտորների հետ բանակցություններ է վարում:

«Դա որոշ ժամանակ կպահանջի մինչև լայն հասարակության մեջ մտնելը»,- ասել է HTC-ի ղեկավարը: Նա նաև հավելել է, որ նման սարքերի իսկապես խոշոր վաճառքները հնարավոր կլինեն միայն յոթ-ութ տարի անց:

 

Վիրտուալ իրականության սարքերը լայն տարածում կստանան միայն հինգ տարի անց. HTC-ի տնօրեն