Այժմ լավագույն բասկետբոլիստների ցուցակում 200-րդ տեղում եմ. Բրայանտ

01:00 • 03.11.15

 «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվողական ոճի պաշտպան Կոբի Բրայանտ այսօր «Դալասի» հետ կայացած NBA-ի կանոնավոր առաջնության հերթական հանդիպումից (93:103) հետո կարծիք է հայտնել իր խաղի մասին:

 

Բրայանտն այդ մրցավեճում իրացրել է խաղից կատարված 15 նետումներից միայն 3-ը, այդ թվում հեռու տարածությունից ` 8-ից 2-ը:

 

«Այժմ լավագույն բասկետբոլիստների ցուցակում ես 200 տեղում եմ: Սարսափելի եմ խաղում:

 

Կատարում եմ այն նետումները որոնք ցանկանում եմ, բայց չեմ իրացնում դրանք»,- խաղից հետո ասել է ամերիկացին:
 

Այժմ լավագույն բասկետբոլիստների ցուցակում 200-րդ տեղում եմ. Բրայանտ