Չինական C919 առաջին ուղևորատար ինքնաթիռը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանը ներկայացրել է իր C919 առաջին ուղևորատար ինքնաթիռը, որ կառուցվել և նախագծվել է իշխանությունների նախաձեռնությամբ, գրում է The Daily Mail-ը։
Օրերս Commercial Aircraft Corporation of China (COMAC) ընկերությունը Շանհայում գտնվող իր գործարանում ներկայացրել է առաջին C919 ինքնաթիռը։
Աշխարհում երկրորդ ամենախոշոր տնտեսությունը համարվող Չինաստանն այժմ ցանկանում է սեփական ավիացիոն ոլորտն ունենալու հեղինակություն ձեռք բերել և մարտահրավեր նետել օտարերկրյա այնպիսի հսկաների, ինչպիսիք են Airbus-ը և Boeing-ը։
Ինքնաթիռը նախատեսված է 168 ուղևորի համար և կարող է առանց դադարի թռչել 4.075 կիլոմետր՝ Շանհայից հասնել Կուալա Լումպուր կամ Նյու Յորքից մինչև Լոս Անջելես։
Չինական լրատվամիջոցները դրա դեբյուտը համարել են երկրի քաղավիացիայի ոլորտի պատմության մեջ բեկումնային քայլ, ինչպես նաև՝ Չինաստանի առաջատար սարքավորումների արտադրության մեջ նոր գլխի սկիզբ:
Լրագրողներն արդեն նոր ինքնաթիռը համեմատել են հայտնի Boeing 737 և Airbus 320 ուղևորատար ինքնաթիռների հետ։





















