Գիտնականները պարզել են ավելորդ քաշի առաջացման գլխավոր պատճառը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ձեռք բերելու պատճառը սննդակարգի բազմազանությունն է: Նշվում է, որ այս գործոնը ավելի հաճախ է ճարպակալման պատճառ դառնում, քան նստակյաց կենսակերպը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` մեջբերելով PLоS ONE ամսագրում հրապարակված արդյունքները, հետազոտությունն անցկացվել է 2000 թվականից ի վեր, որին մասնակցել է 6800 կամավոր:
Հետևելով նրանց կենսակերպին և օրգանիզմի փոփոխություններին` գիտնականները պարզել են, որ տարատեսակ սնունդ օգտագործող մարդիկ ավելի շատ են հակված ճարպակալման, քան նրանք, ովքեր միանման սնունդ են ընդունում:
Գիտնակնները նշում են, որ տարբեր ուտելիքների ընդունումը բացասաբար է ազդում նյութափոխանակության գործընթացի վրա:










