Անտարկտիկայի սառույցների հալոցքը կարող է 3 մ-ով բարձրացնել համաշխարհային օվկիանոսի մակարդակը
Գերմանացի գիտնականների իրականացրած վերջին ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ Անտարկտիկայի արևմտյան հատվածում սառույցների հալման գործընթացն այնքան է արագացել, որ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի 3 մ-ով բարձրացման։
Ինչպես նշում է The Guardian-ը, ըստ մասնագետների, բազում ծանր հետևանքներով լի գործընթացն արդեն սկսվել է, ու այն հնարավոր չէ կանգնեցնել։
Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, եթե Անտարկտիկայի արևմտյան հատվածի սառցե շերտը շարունակի ներկայիս արագությամբ հալչել, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակի 3 մ-ով բարձրացումն անխուսափելի իրականություն կդառնա առաջիկա հարյուրամյակների ընթացքում։









