Շոտլանդիայում 5 000-ամյա ծառը փոխել է «սեռը» (լուսանկարներ)

12:32 • 03.11.15

Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց ծառը` 5.000 տարվա պատմություն ունեցող կենին, ապշեցրել է բուսաբաններին` փոխելով իր  սեռը:


Ինչպես նշում է independent.co.uk-ը, հնամենի ծառը ի սկզբանե համարվել է արական սեռի, քանի որ արտադրել է ծաղկափոշի, մինչդեռ այս ծառատեսակի իգական սեռի «ներկայացուցիչները» դրա փոխարեն կարմրավուն պտուղներ են արտադրում:


Վերջերս բուսաբաններն իսկական թյուրիմացության մեջ են ընկել, երբ հսկայական կենու ճյուղերից մեկի վրա հայտնաբերել են կարմրավուն պտուղներ: Ըստ մասնագետների, սա վկայում է այն մասին, որ ծառի մի հատվածը փոխում է իր սեռն ու արականից դառնում իգական:


«Ինձ համար իսկական անակնկալ էր արական կենու վրա տեսնել իգականին բնորոշ պտուղներ: Սա հազվագյուտ երևույթ է»,- նշել է Էդինբուրգի թագավորական բուսաբանական այգու աշխատակից Մաքս Քոուլմանը:

 

Շոտլանդիայում 5 000-ամյա ծառը փոխել է «սեռը» (լուսանկարներ)