Twitter-ում «սրտիկներ» են հայտնվել

21:46 • 03.11.15

Twitter-ը հավանելու նշանի «աստղը» փոխարինել է «սրտիկով»: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Գործառույթն էլ ստացել է «Հավանում եմ» անվանումը: Ընկերության հաղորդման համաձայն` «աստղիկը» կարող էր շփոթության մեջ գցել օգտատերերին, հատկապես Twitter-ի նորեկներին, իսկ «սրտիկը» ցանկացած մշակույթում հասկանալի և ընդունված խորհրդանիշ է:

Անցկացված թեստերի համաձայն` օգտատերերին առավել հարազատ է «սրտիկի» նշանը: Բացի այդ, favorites բաժնի փոխարեն կհայտնվի «Հավանածները» բաժինը:  

«Սրտիկի» նշանը կհայտնվի Twitter-ի բոլոր տարբերակներում` iOS, Android և մանկական:

 

Twitter-ում «սրտիկներ» են հայտնվել