Չինացի ներդրողները ձեռք են բերել լյուքս դասի սմարթֆոններ արտադրող Vertu ընկերությունը

15:58 • 03.11.15

Չինացի ներդրողները շվեդական EQT ներդրումային ընկերությունից ձեռք են բերել Vertu լյուքս դասի սմարթֆոններ արտադրողին, գրում է gazeta.ru-ն։

 

Ինչպես ասված է Vertu-ի հաղորդագրությունում՝ ընկերությունը ձեռք է բերել Հոնկոնգի Godin Holdings հիմնադրամը։

 

Դրա հետ միասին ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը լքել է Մասիմիլիանո Պոգլիանին։

 

«Եկել է հարմար ժամանակն էստաֆետը նոր թիմին հանձնելու համար»,- հայտարարել է Պոգլիանին:

 

Ո՛չ Vertu-ն, ո՛չ EQT-ը չեն բացահայտում գործարքի պայմանները։ Vertu-ն շարունակում է բիզնեսն Անգլիայի Հեմփշիրում գտնվող շտաբ-գրասենյակում, ընկերության անձնակազմում կա մոտ 450 աշխատակից:

 

EQT-ն ձեռք էր բերել Vertu-ն Nokia-ից 200 միլիոն եվրոյով 2012 թվականին, որը 1998 թվականին հիմնել է պրեմիում հեռախոսների բրենդը: Ֆիննական ընկերությունը, սակայն, մինչ օրս շարունակում է ունենալ Vertu-ի բաժնետոմսերի փոքր փաթեթ։

 

Չինացի ներդրողները ձեռք են բերել լյուքս դասի սմարթֆոններ արտադրող Vertu ընկերությունը