Արգենտինացին պատուհանների նոր տեսակ է ներկայացրել
Արգենտինացի ճարտարապետ Ալդանա Գարսիան տան պատուհանի նոր կոնցեպտ է ներկայացրել, որը թույլ է տալիս բնակիչներին ավելի շատ վայելել արևի լույսն ու տեսնել երկինքը հենց բնակարանի սենյակից:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` արգենտինացու նախագիծն ստացել է More Sky («Ավելի շատ երկինք») անվանումը: Պատուհանները առաջ են քաշված դեպի դուրս` բացվող պատուհանի տեսք ստանալով և հարմարավետ նստելու ու թիկնելու տաղավարների վերածվելով:










