Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել. այսօր ակնկալվում են չափավոր արևային բռնկումներ
Երկրի վրա նոյեմբերի 3-ին մագնիսական փոթորիկ է սկսվել հոկտեմբերի 29-ին Արևի վրա տեղի ունեցած բռնկումների արդյունքում:
Ինչպես գրում է РИА Новости-ն` մեջբերելով Երկրաֆիզիկական ծառայության տվյալները, առավոտյան 11:30-ին մոտ Երկրին է մոտեցել Արևի վրա արևային պսակից արտանետված զանգվածը: Արևային հոսքի արագությունը հասել է 600 կմ/վայրկյանի: Մագնիսկան փոթորիկ է գրանցվել։
Տիեզերական եղանակի կանխատեսման համաձայն` նոյեմբերի 4-ին արևային բռնկումները չափավոր մակարդակի կլինեն:
Արևային բռնկումը լուսային, ջերմային և կինետիկ էներգիայի արտազատման գործընթաց է, որն ընդգրկում է մթնոլորտի բոլոր շերտերը:










