Շատերը մինչ օրս կարծում են, որ ես սևամորթ եմ. Թոմ Ջոնսը ԴՆԹ հետազոտություն կանցնի
Բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը ԴՆԹ հետազոտություն է անցնելու` պարզելու համար, թե ինչու է արտաքնապես աֆրիկացու նման: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` երգիչն այս մասին ասել է Times Magazine-ին տված հարզազրույցում:
«Շատերը մինչ օրս կարծում են, որ ես սևամորթ եմ: Երբ առաջին անգամ հայտնվեցի Ամերիկայում, մարդիկ, ովքեր ինձ ռադիոյով լսում էին, ապա տեսնում կյանքում, զարմանում էին, որ ես սպիտակամորթ եմ», - ասել է Ջոնսը:
Երգիչն ընդգծել է, որ «սևամորթի արյան» շուրջ հարցերն իրեն հետապնդում են դեռևս մանկուց:
Թոմ Ջոնսը ծնվել է 1940-ին Հարավային Ուելսում: Նա բրիտանացի ամենահայտնի երգիչներից մեկն է, ով 2006-ին Էլիզաբեթ Երկրորդ թագուհուց ասպետական տիտղոս է ստացել:










