Հայաստանը աֆրիկյան Բենինի Հանրապետության հետ կկնքի գիտակրթական համաձայնագիր
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բենինի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կկնքվի։
Ինչպես այսօր նիստին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, համաձայնագրով նախատեսվում է հաստատել և ամրապնդել գիտակրթական կապ,ինչպես նաև կրթաթոշակներ տրամադրել։
«Ուզում եմ նշել, որ առաջին պայմանագիրն է աֆրիկյան երկրներից, նկատի ունեմ Սահարայից ներքև,այսինքն՝ «սև» Աֆրիկայի տարածքում», -նշել է նախարարը։










