Գիտնականներն ասել են` ինչու են շները թեքում իրենց գլուխը, երբ մարդը խոսում է նրանց հետ

20:50 • 05.11.15

The Independent-ը ներկայացրել է շների պահվածքին վերաբերող հետաքրքրական հետազոտության արդյունքները:

 

Ըստ այդմ` շները իրենց գլուխը կողքի վրա փոքր-ինչ ներքև են թեքում, երբ մարդը զրուցում է նրանց հետ, մի քանի պատճառներով: Այդ թվում` այդկերպ շները փորձում են դատողություններ անել մարդու տրամադրության մասին և համապատասխան էլ արձագանքել:

 

Շների գլուխ թեքելու հայտնի ժեստը իրականում կապված է նրանց շեշտադրումներ անելու ունակության հետ. մարդու լավագույն բարեկամը այսկերպ տեղայնացնում է ձայնի աղբյուրը, իսկ գլուխ թեքելու միջոցով ստացված ականջի դիրքը հնարավորություն է տալիս ավելի լավ զգալու ձայնի տոները  ու ըստ այդմ կողմնորոշվելու:

 

Միաժամանակ նշվում է, որ ավելի հաճախ գլուխը թեքող շները ավելի խորն են զգում շուրջը կատարվողը, մյուսները նույնը քիչ են անում իրենց ներքին տագնապի պատճառով:

 

Գիտնականներն ասել են` ինչու են շները թեքում իրենց գլուխը, երբ մարդը խոսում է նրանց հետ