Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1,5 միլիարդի

08:41 • 05.11.15

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Facebook սոցցանցի օգտատերերի թիվն ավելացել է 60 միլիոնով: Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կա այդ սոցցանցի ավելի քան 1,55 միլիարդ օգտատեր, գրում է lenta.ru-ն։

 

Այս ցուցանիշը չափվում է ամեն ամիս։

 

Facebook-ում և Instagram-ում ամերիկացի օգտատերերը ծախսում են համացանցում անցկացրած ողջ ժամանակահատվածի 20 տոկոսը, պնդում են սոցցանցի ներկայացուցիչները։

 

Սեպտեմբերի ընթացքում բջջային օգտատերերի թիվը, որոնք սոցցանցն օգտագործում են ամեն օր, ավելացել է 27 տոկոսով և կազմել է 849 միլիոն մարդ։

 

«Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մենք կարծում ենք, որ Facebook-ը և Instagram-ը միմյանց հետ չեն մրցակցում: Մենք կմրցակցենք զանգվածային տեղեկատվական միջոցների մյուս տեսակների հետ»,- հայտարարել է ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը։

 

Նշենք, որ Facebook ընկերությունն Instagram ծառայությունը ձեռք է բերել 2012 թվականի ապրիլին։

 

 

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1,5 միլիարդի