Քացախի և ծովաբողկի խառնուրդը` շնչառական ուղիների բորբոքումը բուժելու միջոց
Քրոնիկ հիվանդությունների բուժման դեպքում առավել արդյունավետ են տնական դեղամիջոցները, որոնք դժվար թե կողմնակի ազդեցություն ունենան:
Healthy life tricks-ը նման դեղամիջոց է ներկայացրել վերին շնչառական ուղիների բորբոքման համար, որը հատկապես գլուխ է բարձրացնում աշնանը` եղանակների ցրտելուն զուգահեռ:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ ծովաբողկն աղալ, մի քիչ խնձորի քացախ լցնել վրան և լցնել այդ ամենը շշի մեջ: Փակ շիշը պետք է պահել 10 օր սենյակային ջերմաստիճանում: Կարելի է պարբերաբար խառնել այն: 10 օր հետ պետք է 5 րոպե ինհալացիա անել ստացված խառնուրդով, այսինքն` շնչել այն հենց շշից: Օրական կարելի է մի քանի անգամ կրկնել:










