Չինացիները iPhone 6-ի հիշողության ծավալն ավելացնում են՝ հասցնելով 128 Գբ-ի (լուսանկարներ)
Չինաստանում հայտնվել են մի շարք խանութներ, որոնք iPhone 6 սմարթֆոնի տերերին առաջարկում են հեռախոսի ներքին հիշողության ծավալն ավելացնել` 16 Գբ-ից հասցնելով 128 Գբ-ի։
Ինչպես նշում է slashgear.com կայքը, հաշվի առնելով տվյալ փոփոխության բոլոր առավելությունները` չինացիների մատուցած ծառայությունը բավական մատչելի է` ընդամենը 92 դոլար։
Աղբյուրը մանրամասնում է, որ ձևափոխության արդյունքում ոչ թե iPhone 6 սմարթֆոնն է փոխարինվում մեկ այլ, ավելի հզոր մոդելով, այլ դրա ներքին հիշողության չիպն է փոխարինվում։ Այդ գործողությունը, ըստ կայքի, բավական բարդ է, սակայն չինացի մասնագետների համար թվում է անհնարին ոչինչ չկա։
Նշվում է նաև, որ չինացի մասնագետները 71 դոլարի դիմաց կարող են iPhone 6-ի ներքին հիշողության ծավալը 16 Գբ-ից հասցնել 64 Գբ-ի։















