Ինձ դուր է գալիս նրա դեմքի արտահայտությունը՝ լարված, բայցև՝ բարի. Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել հղի կնոջ հետ
Աշխարհի խոշորագույն սոցկայքի` Facebook-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը գեղեցիկ լուսանկար է հրապարակել մայրանալուն նախապատրաստվող իր կնոջ` Փրիսցիլա Չենի հետ։
«Սա Փրիսցիլայի լավագույն նկարներից մեկն է: Ինձ դուր է գալիս նրա դեմքի արտահայտությունը`լարված, բայց միևնույն ժամանակ բարի, կատաղի, բայց սիրով լի, միշտ դեպի առաջ գնացող, բայց ուրիշներին աջակցելու մասին չմոռացող»,- լուսանկարը մակագրել է Ցուկերբերգը։
Այնուհետև երիտասարդ միլիարդատերը շնորհակալություն է հայտնել լուսանկարի հեղինակին` Էնի Լեյբովիցին` Փրիսցիլայի էությունն այդքան գեղեցիկ ներկայացնելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ցուկերբերգն անկեղծացել է, որ ինքն ու կինն արդեն մի քանի տարի ապարդյուն փորձում էին երեխա ունենալ, սակայն մինչ այժմ միայն 3 վիժում էր գրանցվել։











