ՆԱՍԱ-ն տիեզերագնացների բաց մրցույթ է հայտարարել
ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հերթական անգամ տիեզերագնացների բաց մրցույթ է հայտարարել։
Մրցույթը կսկսվի 2015 թվականի դեկտեմբերի 14-ին և կավարտվի 2016 թվականի փետրվարին, հաղորդում է korrespondent.net-ը։
Ընտրության պայմանների համաձայն՝ տիեզերագնացները պետք է անպայման լինեն ԱՄՆ քաղաքացիներ՝ տեխնիկական կամ կենսաբանական մասնագիտությամբ բակալավրի դիպլոմով։
Անհրաժեշտ է առնվազն երեք տարվա ինքնաթիռ վարելու փորձ։
Բացի այդ, տիեզերագնացի թեկնածուն պետք է ունենա 1,0 սրությամբ տեսողություն և 140/80-ից ոչ բարձր արյան ճնշում: Հասակը պետք է լինի 157,5-ից մինչև 190,5 սանտիմետր։










