891.000.000 դոլար. Facebook-ի եռամսյակային շահույթն աճել է 11 տոկոսով

11:11 • 05.11.15

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի շահույթի ու եկամտի ցուցանիշները ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում աճել են 11 տոկոսով` զգալի գերազանցելով վերլուծաբանների բոլոր կանախատեսումները:

 

Ինչպես նշում է vedomosti.ru-ն, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների` ընկերության զուտ շահույթն ավելացել է` 806 մլն-ից հասնելով 891 մլն-ի։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նման բարձր ցուցանիշը պայմանավորված է նախևառաջ բջջային տիրույթում գովազդով, ինչպես նաև նոր զարգացող շուկաներում սոցկայքի տարածմամբ։

 

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Facebook սոցցանցի օգտատերերի թիվն ավելացել է 60 միլիոնով: Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կա այդ սոցցանցի ավելի քան 1,55 միլիարդ օգտատեր։

891.000.000 դոլար. Facebook-ի եռամսյակային շահույթն աճել է 11 տոկոսով