Bentley-ի ամենաարագ մոդելը 331 կմ/ժամ արագություն է զարգացրել (տեսանյութ)
Bentley ընկերությունը տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով բրիտանական ընկերության ամենաարագընթաց մոդելի` Continental GT Speed-ի դինամիկ հատկությունները: Ինչպես գրում է Motor.ru-ն` կուպեն 331 կմ/ժամ արագություն է զարգացրել:
Փորձարկումն իրականացվել է Ավստրալիայի հյուսիսային և հարավային մայրցամաքները միացնող մայրուղում, որտեղ արագության սահմանափակումներ չկան:
331 կմ/ժամ արագությունը Continental GT Speed-ը զարգացրել է 76 վայրկյանում:
Bentley Continental GT Speed մոդելը ներկայացվել է 2014-ի գարնանը Ժնևի ավտոսրահում: Կուպեն զինված է 6 լիտր ծավալային երկտուրբո W12 շարժիչով, որը 635 ձիաուժ հզորություն է զարգացնում:










