ChefCuisine. սարքը ձեռքի մի հպումով պատրաստում է համադամ ուտելիքներ (տեսանյութ)

18:35 • 06.11.15

Շվեյցարական Nutresia ստարտափն իսկական «հեղափոխություն» է իրագործել տան պայմաններում սնունդ պատրաստելու բնագավառում` ներկայացնելով ChefCuisine սարքը:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, ընդամենը ձեռքի մի հպումով 200 եվրո արժողությամբ սարքը պատրաստում է ռեստորանային որակի համադամ ուտեստներ:

 

Հայտնի է, որ հատուկ այս սարքի համար 30 ուտեստից բաղկացած ճաշացանկն ու դրանում ներառված բաղադրատոմսերը կազմել են աշխարհի լավագույն խոհարարներից 3-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ChefCuisine-ն օգտագործելու համար անհրաժեշտ է գնել խոհարարների բաղադրատոմսով նախապես կիսաեփ մթերքներով հատուկ կապսուլները, որոնք վաճառվում են համացանցում: Դրանք առաքվում են 24 ժամվա ընթացքում:

 

Կապսուլները ստանալուց հետո պետք է դրանք ճիշտ տեղադրել սարքի մեջ, մի քիչ ջուր ավելացնել ու սեղմել կոճակը: ChefCuisine-ում ներդրված հատուկ միկրոչիպը որոշում է, թե որքան ժամանակ և ինչ ջերմաստիճանի տակ պետք է եփել տվյալ ուտեստը։

 

ChefCuisine. սարքը ձեռքի մի հպումով պատրաստում է համադամ ուտելիքներ (տեսանյութ)